03.05.2018
Կարպետի և գոբելենի ցուցահանդես` ճարտարապետության ազգային թանգարանում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում մայիսի 5-ին ժամը 14.00-ին տեղի է ունենալու <<Թափառող պատեր. կարպետի և գոբելենի արվեստի փոխանցումը սերունդներին>> խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու Հայաստանի առաջատար նկարիչների և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների 5 տասնյակից ավելի աշխատանքներ:
Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս (մուտքն ազատ է):
Հասցեն՝ ք.Երևան, Կառավարական շենք N 3:
Մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից: