ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.04.2018

Երբ լրագրողը խեղաթյուրում է փաստերը

Առաջնորդվելով «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը», արձագանքում ենք «Փաստ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում զետեղված լրագրող Արմինե Գրիգորյանը «Նարեկ Սարգսյանը հարցերը լուծել է, սպասում է նորընտիր վարչապետի «դաբրոյին»» հրապարակմանը:

«Փաստ» օրաթերթն իր հոդվածում տվյալ թերթին հատուկ շարունակական միտումնավորությամբ սկզբից մինչև վերջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նրա ծավալած գործունեության վերաբերյալ տարածում է հերթական ստահոդ տեղեկատվությունը:

Տվյալ լրատվամիջոցն իր համար օրակարգի թեժ հարց սահմանելով գրում է Գառնիի տարածքում իբր կառուցվելիք հյուրանոցի մասին, որի վերաբերյալ ինչ-որ ռուսաստաբնակ գործարար Յուրի Ալոյան տարածքի շահագործման պայմանագիր է կնքել: Սա է թերթի սիրողական հետախուզությամբ կառուցված տեղեկությունը:

Իսկ իրականությունը հետևյալն է. ՀՀ կառավարության հանձնարարությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցելով Քաղաքաշինության կոմիտեն արդեն տևական ժամանակ մշակում է ՀՀ-ում գտնվող հուշարձանների` այդ թվում նաև Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանի բարեկարգման ծրագրերը, դրանց մասին պարբերաբար հաղորդագրություններ տարածելով:

Գառնիի տարածքի համալիր բարեկարգման ծրագրի վերաբերյալ Կոմիտեն տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացրել է առաջարկություններ՝ կառուցապատման կարգավորման նպատակով առավել ընդգրկուն հատված սահմանազատելու և որպես հատուկ կարգավորման գոտի ճանաչելու համար, որն այժմ գտնվում է կառավարությունում՝ քննարկման փուլում:

Ինչ վերաբերում է «Փաստի» մեկ այլ փաստից զուրկ տեղեկությանը՝ Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցի կողմից տվյալ տեղանքի ուսումնասիրություն իրականացնելուն, ապա պետք է նշել, որ դա բացարձակ հերյուրանք է, զրպարտություն:

Կոմիտեն ո´չ Գառնիի բարեկարգման, ո´չ մեկ այլ ծրագրով երբևէ չի համգործակցել և չի ճանաչում ոմն ռուսաստանաբնակ գործարար Յուրիկ Ալոյանի, տեղյակ չէ նրա կողմից վարձակալած տարածքներից և կնքած պայմանագրերից:

Լրագրողի տարրական էթիկան պահանջում էր նախքան նյութի հրապարակումը ճշտել փաստերի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց լրագրողի նպատակն ակնհայտ վարկաբեկելն է, ցավոք սրտի, մեր օրերում՝ շատ հաճախ…