Մշակվել է շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարություն
ՀՀ պետական բյուջեով տրամադրված միջոցների հաշվին Երևան քաղաքում և ՀՀ մարզերի բնակավայրերում իրականացվել են առաջնահերթ հետազննության ենթակա թվով 64 տարբեր նշանակության շենքերի փաստացի տեխնիկական վիճակի մանրամասն հետազննություններ, որոնց արդյունքների հիման վրա կազմվել են այդ շենքերի վերակառուցման, վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման եզրակացություններ և տեխնիկական անձնագրեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել (14.09.2017 թվականի որոշմամբ) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման 2018-2030 թվականների ռազմավարությունը: