ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.04.2018

Արդիականացվում էն քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և հավանության է արժանացել «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը և «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» շինարարական նորմերի կանոնների հավաքածուն:

Այս տարի նախատեսվում է ավարտել ևս երկու՝ «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ»՝  շինարարական նորմերի մշակումը:

2018-2019 թվականներին նախատեսվում է իրականացնել նաև «Ջրամատակարարում, արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՀՀ շինարարական նորմերի մշակման աշխատանքները և այլն:

Նորմատիվ փաստաթղթերի մշակման և արդիականացման համատեքստում Կոմիտեն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցության շրջանակներում նորմատիվ փաստաթղթերի նախագծերի քննարկման և մշակման աշխատանքներին: