ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.04.2018

Կառուցապատողների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են կառուցապատման թույլտվությունների ընթացակարգերի պարզեցմանն ու շինոլորտի խթանմանը վերաբերող հարցեր:

Քննարկումը, որին մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և խնդրին առնչվող պետական ատյանների ներկայացուցիչները, ըստ էության, նախորդել էր դեռևս փետրվար ամսին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունը և նպատակ ուներ հստակեցնել կառուցապատող ընկերություններին հուզող բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ էին տրվել ՀՀ վարչապետի կողմից:

Համաձայն այդ հանձնարարականների՝ կառուցապատողները հանդիպել էին Երևանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուների հետ՝ ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի մասնակցությամբ:

Վերջինս, մասնավորաբար, ներկայացրել է շենք-շինությունների չափագրման նորմերի, գույքահարկի, սեփականության գրանցման և հասցեների տրմանը վերաբերող, ինժեներական կառույցների հետ կապված՝ կառուցապատող ընկերություններ-մատակարար կազմակերպություններ հարաբերություններում առկա և այլ խնդրահարույց հարցեր:

Խորհրդակցության ընթացքում վերը նշված հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, որին մասնակցել և պարզաբանումներ են տվել պետական ատյանների ներկայացուցիչները, իրենց տեսակետներն ու փորձառությունն են փոխանցել կառուցապատողները:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն ամփոփելով խորհրդակցությունը, առանձնացրել է այն թեմաները, որոնք կներկայացվեն ՀՀ վարչապետի ուշադրությանը՝ հետագայում իրավական նորմերով այն կարգավորելու նպատակով:

Որոշվել է նաև, որ քննարկումները կլինեն շարունակական: