ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.03.2018

Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն

Իրանցի ճարտարապետ Մանդանա Յազդանշենաս Հաշեմին ֆրանսերենից պարսկերեն է թարգմանել աշխարհահռչակ իրանահայ ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի ստեղծագործական ժառանգության մասին պատմող ֆրանսիացի տեսաբան Էլիզաբետ Վիտոյի <<Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն>> գիրքը:

Վիեննայի կիրառական արվեստների ակադեմիայի ճարտարապետական դպրոցում (L Acadռmie des Arts Appliquռs de Vienne) ուսանած մեր տաղանդավոր հայրենակիցը 1928թ. Լե Կորբյուզեի (Le Corbusier) և Զիգֆրիդ Գիդեոնի (Siegfried Gideon) հետ համատեղ հիմնել է «Մոդեռն ճարտարապետության միջազգային համագումարը»` CIAM-ը (Congress International d Architecture Moderne):

Առաջին համագումարը կայացել է նույն թվականին Շվեյցարիայի Լա Սարա քաղաքում, որտեղ Գևրեկյանը զբաղեցրել է համագումարի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

1933թ. վերադառնալով Թեհրան` նա նշանակվել է Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ: Թեհրանում ապրած տարիների ընթացքում Գևրեկյանը ծավալել է բուռն գործունեություն` ժառանգություն թողնելով ավելի քան 20 իրականացված նախագծեր: Նա բազմաթիվ ուշագրավ նախագծեր է իրականացրել Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում …