Համոզված եմ մեզ կհաջողվի ստեղծել մասնագիտական կուռ կառույց
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շնորհավորել է Մկրտիչ Մինասյանին ճարտարապետների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորելով նաև նորաստեղծ ճարտարապետների պալատի խորհրդի անդամներին, որակավորման և արտոնագրման հանձնաժողովների անդամներին, նա մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք:
<<Մեզ սպասում են կազմավորման և կայացման պատասխանատու ժամանակներ, իսկ այս փուլը, Ճարտարապետների պալատի գործունեության առաջին տարին որոշիչ դեր է ունենալու կառույցի հետագա կայացման գործում:
Վստահ եմ, որ ճարտարապետների պալատի ձևավորմամբ մեր մասնագիտական ներուժի գնահատման և բացահայտման, ճարտարապետության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման բոլորովին նոր շրջան է սկսվում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի միավորմամբ մեզ կհաջողվի ստեղծել մասնագիտական կուռ կառույց, որտեղ գնահատման չափանիշը կլինի բարձր պրոֆեսիոնալիզմը, իսկ գործընկերային հարաբերությունների հիմքը՝ փոխադարձ հարգանքը>>,- ասել է Նարեկ Սարգսյանը: