ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.03.2018

Կառուցապատման ընթացակարգերը՝ առավել պարզ և մատչելի

Գործարար միջավայրի բարելավման և կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված հերթական քայլերի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականին հաստատվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումը:

Ըստ այդմ՝ փոփոխություններ են կատարվել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով. արդյունքում՝ կառուցված շենք-շինության համար լրացուցիչ ինժեներական գիծ անցկացնելիս չի պահանջվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, շինարարությունն իրականացվում է հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա՝ 3–օրյա ժամկետում տրվող շինարարության թույլտվությամբ, բացի այդ՝ ավարտական ակտ ևս չի պահանջվում, քանի որ աշխատանքը կատարում և ավարտը փաստագրում է գիծը շահագործող մատակարար կազմակերպությունը:

Իսկ համայնքային տարածքներին հասցվող վնասների (ասֆալտի ծածկույթ, կանաչ տարածք և այլն) հատուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

Հաստատվել է շինօբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմը և կանոնները

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով 2017 թվականին հաստատվել է <<Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները>>:

Փաստաթղթով նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները դասակարգվել են ըստ շինարարական օբյեկտների ռիսկայնության աստիճանի: Ներառվել են նաև էներգախնայողությանը ներկայացվող պահանջներ:

Գործում է կառուցապատման թույլտվությունների www.e-permits.am էլեկտրոնային համակարգը, որը նախատեսված է որպես լրացուցիչ հնարավորություն գործընթացի իրականացման համար: Կայքում ներկայացված է տեղեկատվություն քաղաքաշինության ոլորտում թույլտվություններին վերաբերող իրավական դաշտի, ինչպես նաև ուղեցույց՝ շինարարության ոլորտում առցանց թույլտվությունների տրամադրման կայքից օգտվելու մասին:

Հավելենք, որ կայքում նաև տեղադրված է կառուցապատողի եռալեզու ուղեցույցը, որը պարբերաբար թարմացվում է: