28.02.2018
Հրապարակել է ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը
ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների:
Հաշվետվությունում ներառված է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն իր ներկայացրած ներդրումների ծավալով՝ 99մլն 067 հազար 795 դոլար, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: