01.03.2018
Ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հանձնաժողովին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր: