ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.02.2018

Հայաստանը և ՌԴ-ն կհամագործակցեն շինարարության ոլորտում

Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր:

Փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:

2018-2019թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում, որը նախապես հավանության էր արժանացել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենի կողմից, կողմերը տեղեկատվության և փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի և պահանջների մշակման, նախագծման և շահագործման հարցերի, ինչպես նաև հողօգտագործման համակարգերի և տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ:

Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների և բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների և խորհրդաժողովների կազմակերպում և անցկացում Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում:

Ուշագրավ էր աշխատանքային այցի շրջանակում ռուսական կողմի կազմակերպած շինարարական էքսկուրսիոն ծրագիրը՝ <<Малоэтажная страна>> (Ցածրահարկ երկիր) ցածրահարկ տների ցուցահանդեսը, ուր ներկայացվել են նոր տեխնոլոգիյաներով և հիմնականում տեղական շինարարական նյութերի կիարառմամբ կառուցված ցածրահարկ տների տիպեր:

Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել մի շարք շինարարական կազմակերպությունների և շինարարական նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք արդեն ունեն հայաստանյան փորձ, ինչպիսին է <<ՏԱՄԱԿ>> կազմակերպությունը, որն անմիջական մասնակցություն է ունեցել 1988 թվականի երկրաշարժից ավերված Սպիտակ քաղաքի վերականգնման աշխատանքներին: