ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.02.2018

Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է <<Մոմիկ ճարտարապետ>> ոսկե մեդալով

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. Թադե, Ս. Ստեփանոս վանքերի և Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու ճանաչման ու վերականգնման գործում: Երեկոյի ընթացքում ներկայացվել է ճարտարապետի գործունեության մասին պատմող <<Հաիաքածոյ ճրտպ. Վարուժան Առաքելեանի աշխատութիւններից>> գիրքը:

ՀՀ ԿԱ ՔՊ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով ճարտարապետ Վ. Առաքելյանը պարգևատրվել է Կոմիտեի <<Մոմիկ ճարտարապետ>> ոսկե մեդալով, որը նրան է հանձնել Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը: