ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.01.2018

Արմեն Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդական

Նախօրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Արմեն Ռազմիկի Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում, ազատելով նրան մինչ այդ՝ (2016թ. հոկտեմբերից) զբաղեցրած կոմիտեի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է 1970 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1992-1998 սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության մագիստրոսի որակավորում:

Մասնագիտական վերապատրաստման կուրսեր է անցել ԱՄՆ-ի Նյու Ջըրսիի <<RUTGERS>> և Ռոտերդամի <<Erasmus>> համալսարաններում:

Շուրջ երկու տասնամյակի նախագծային փորձ ունի Իրանում և Հայաստանում:

Դասավանդում է Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ <<Քաղաքաշինության հիմնախնդիրներ և արդի ճարտարապետություն>> դասընթացը:

Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախագահը, Իրանի ճարտարապետների միության վարչության և հիմնադիր անդամ: