ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.01.2018

Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով:

Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ի նշանավորումն այս կարևոր տարեթվի կտպագրվի նաև <<Հարյուրամյա մայրաքաղաք>> խորագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմ:

Բավական ուշագրավ՝ <<Երևանի գլխավոր ճարտարապետները>> խորագրով ցուցահանդես էլ նախատեսվում է կազմակերպել մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի առիթով: