ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Քննարկում շիննորմերի վերանայման շուրջ

   Օգոստոսի 31-ին կայացավ ՀՀՇՆ I-4.02-99 “Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ”  շինարարական նորմերի վերանայման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին  շահագռգիռ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները: Քաղաքաշինության փոխնարարար Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը հանդես է գալիս շինարարական նորմերը լրամշակելու նախաձեռնությամբ:                            

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց ՀՀՇՆ I-4.02-99 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի լրամշակման ուղղությամբ նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության առաջարկությունները:

 Տեղեկացնենք, որ շիննորմերում լրացում կատարելու առաջարկությամբ հանդես է եկել  նաև «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան»: Խորհրդակցության մասնակցները կարևորելով խնդրի հրատապությունը` պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվ լինել Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվելիք շինարարական նորմերի լրամշակված տարբերակի քննարկմանը: