ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.11.2017

Փոփոխություն բնակարանների հանձնման և վարկավորման գործընթացում

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը ներկայացրել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:

Որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն առաջարկվում է կառուցման աշխատանքների կատարման և պետությանը բնակարանների հանձնման ժամկետները երկարաձգել, սահմանվելով առաջինի մասով` 2019 թ. հոկտեմբերի 30-ը, իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման համար` 2019 թ. դեկտեմբերի 25-ը:

Ա. Բադալյանի ներկայացմամբ՝ նշված փոփոխությունները նպատակային բնույթ ունեն. առաջին երկու փուլերի փորձը ցույց է տվել, որ նույն ժամկետում շենքի հանձնումը և պայմանագրերի կնքումը պրակտիկորեն հնարավոր չի, բացի այդ, այս փոփոխությամբ դրական  կարգավորվորումներ են կատարավել վարկավորման գործընթացում. <<Փոփոխության միջոցով կարգավորվում է վարկավորման խնդիրը և հնարավորություն է տրվում այն պետական ծառայողներին, որոնց եկամուտը չի բավարարել ստանալ վարկ բնակարանի ամբողջ արժեքի չափով և մնացածը նա պետք է վճարեր կանխիկ` համապատասխան հաստատված ժամանակացույցի, տալ հնարավորություն, մինչև վճարման առաջին փուլի ավարտը համավարկառու ավելացնել և վարկավորվել գումարի ամբողջ չափով: Այդ հնարավորությունը շահառուին նախկին որոշման մեջ տրված չէր>>: