Ներկայացվել է էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի փորձառությունը
Հոկտեմբերի 30-31-ը Ժնևի Ազգերի Պալատում կայացել է շենքերում էներգաարդյունավետության չափորոշիչների վերաբերյալ համատեղ նպատակային աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերում գոյություն ունեցող էներգաարդյունավետության ստանդարտների, դրանց արդյունավետ կիրառության մարտահրավերների, ինչպես նաև շենքերում էներգաարդյունավետության ստանդարտների բարելավման և կիրառման վերաբերյալ հարցեր, որի վերաբերյալ Ա. Մինասյանը ևս ելույթ ունենալով ներկայացրել Է Հայաստանի փորձն ու ձեռքբերումները:
Հավելենք, որ ՄԱԿ ԵՏՀ բնակարանային տնտեսության և հողի կառավարման և կայուն էներգիայի կոմիտեները հավանության էին արժանացրել շենքերում էներգաարդյունավետության չափորոշիչների միասնական աշխատանքային խմբի ստեղծմանը, որի կազմում են լինելու անդամ պետությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: