Պետական պարգևներ` քաղաքաշինության բնագավառում
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Ճարտարապետության բնագավառում ունեցած վաստակի համար «ԼՎՔ» ՍՊԸ-ի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Լևոն Հրաչիկի Վարդանյանը Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումով, իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Իգիթի Գրիգորյանին և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախագծերի բազմացման և թողարկման բաժնի պետ Էդիտա Արշակի Եղիազարյանին` երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար` «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ողջ անձնակազմը շնորհավորում է պարգևատրվածներին և մաղթում նորանոր հաջողություններ: