ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Գյումրիում քննարկվեց գյուղական համայնքների շահառուների փաստաթղթային փաթեթները

Աղետի գոտում պետական աջակցությամբ բնակարանային շինարարություն ծրագրի շրջանակներում բնակարաններ կկառուցվեն նաեւ Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Ծրագրում ընդգրկվել են տասից ավելի անօթեւան ընտանիքներ ունեցող համայնքները:

 Օգոստոսի 24-ին Գյումրիում հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւորսյանի գլխավորությամբ ուսումնասիրեց Շիրակի մարզի անօթեւան ընտանիքներ ունեցող 10 գյուղական համայնքների շահառուների փաստաթղթային խնդիրները: Հանդիպմանը ներկա էին նաեւ տվյալ համայնքների գյուղապետերը: Նախարարը նշեց, որ թեեւ ծրագիրն ամբողջությամբ ավարտվելու է այս տարի, բայց մինչ այս պահը շահառուների փաստաթղթերը լիարժեք ներկայացված չեն: «Սահմանված են ծրագրի իրականացման ժամկետներ, բայց այսօրվա դրությամբ փաստաթղթերը լիարժեք ներկայացված չեն: Հանձնաժողովը ստացել է մոտ 230 փաստաթղթային փաթեթներ, որոնք անավարտ են»,-նշեց նախարարը:

Բոլոր համայնքներում խնդիրը հիմնականում կապված է տարիներ առաջ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրած այն փաստաղթերի հետ, որով տնակները կամ բնակության համար հարմարեցված տները  ճանաչվել են բնակելի տներ: «Դա այսօր շատ լուրջ հարց է: Այդ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը դիմել է կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ խնդիրը»,-նշեց Ս. Թադեւոսյանը:

Ավելացնենք, որ հանդիպման ընթացքում բոլոր գյուղապետերին հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում լրացնել թերի փաթեթները: