ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.08.2017

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկել է առաջիկա աշնանային նստաշրջանի և առաջին քառօրյայի օրակարգերում ընդգրկվելիք մի շարք հարցեր, որոնց թվում է եղել նաև «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «Ճարտարապետական գործունեության մասին» և ևս երկու օրինագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել մեր երկրում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանում «ՀՀ ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձևն ու դրա գործունեության ընդհանուր հիմունքները և առանձնահատկությունները։

Նարեկ Սարգսյանը նշել է, որ օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:

Յուրաքանչյուր ճարտարապետ գործունեություն ծավալելու համար, այսուհետ պետք է պարտադիր արտոնագրվի ՀՀ ճարտարապետների պալատի կողմից և իրականացնի բոլոր այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով, ինչպես նաև օգտվի օրենսդրական արտոնություններից,- նշել է Ն. Սարգսյանը։

Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՃՄ համատեղ հանձնաժողովի անդամները: