ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.08.2017

NOPRIZ-2017-ը հրավիրում է

<<NOPRIZ>> (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթի պատասխանատուները հերթական անգամ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով հայաստանյան նախագծային և շինարարական հաստատություններին առաջարկում են մասնակցել ՌԴ-ում ժողովրդականություն վայելող այդ մրցույթին:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին ուղղված նամակում <<NOPRIZ>>-ի պատասխանատուները հայտնում են, որ մրցույթին հրավիրված են և մասնակցելու են ոլորտային բուհերի, նախագծահետազոտական և շինարարական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության և լայն հասարակայնության ներկայացուցիչները:
Ի տեղեկություն հայտնենք, որ մասնակիցների կողմից մրցույթին ներկայացվող նախագծերը (հայեցակարգեր) ստեղծված պիտի լինեն նախորդ 5 տարիների ընթացքում :

Համաձայն կազմակերպիչների՝ հատկապես ողջունելի են այն նախագծերը, որոնց ստեղծմանը մասնակցել են և ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները, ոլորտային բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:

Շուրջ 16 անվանակարգային մրցանակներ շնորհող <<NOPRIZ>> մրցույթին մասնակցությունն անվճար է: 2017 թ. լավագույն նախագծի համար <<NOPRIZ>>-մասնագիտական մրցույթում հաղթածներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Մոսկվայում:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել konkurs@nopriz.ru էլ. հասցեին՝ մինչև 2017 թ. նոյեմբերի 2-ը ներառյալ:

Առավել մանրամասն