ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.08.2017

Լիբանանյան շինարարական ընկերության հետ քննարկվել են համագործակցութան հարցեր

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին և Լիբանանում շինանյութի արտադրման ոլորտում առաջատար համարվող <<MCIC>> (Moussawi for Commerce, Industry & Contracting Sal) ընկերության ղեկավար Բաշիր Ալ Մուսսավիին:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի աշխատակազմի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, քննարկվել են լիբանանյան ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

<<MCIC>> ընկերության հիմնադիր Բաշիր Ալ Մուսսավին մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, շուկայում զբաղեցրած դիրքը, ավանդական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ մետաղական կոնստրուկցիաների կիրառությունը և այլն:

Ա. Ղուլարյանը նշել է, որ քաղաքաշինության պետական կոմիտեն կարևորում է նոր գործընկերների ձեռքբերումը և գործնական կապերի հաստատումը:
Հանդիպման ավարտին կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու և հետագա համագործակցության ուղիները որոշելու համար: