ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.08.2017

Մինչև 2021 թվականը Հայաստանի համայնքները ապահովված կլինեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների ցանկում ներառվել է տարածական պլանավորման գործընթացը բարելավելու և մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետության համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերաբերյալ կետը:

Այս համատեքստում ներդրվել է միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գաղափարը:

Ըստ այդմ, փաստաթուղթը մշակվում է մեկից ավելի համայնքների համար՝ ներառելով երկու տարբեր մակարդակների՝ տարածքային հատակագծման նախագծի (ներառված համայնքների ընդհանուր տարածքի մասով) և համայնքների գլխավոր հատակագծերի ու գոտևորման նախագծերի դրույթներ:

Այս կերպ կարճ ժամկետներում հնարավոր կլինի բոլոր համայնքներն ապահովել տարածական պլանավորման փաստաթղթերով՝ միաժամանակ ապահովելով պետական, մարզային և համայնքային մարմինների միջև սերտ համագործակցությունը, խնդիրների և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև՝ տարբեր մակարդակների փաստաթղթերի համատեղման շնորհիվ հնարավոր կլինի խնայել ֆինանսական միջոցները:

2017 թվականին արդեն իսկ մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը՝ կրճատելով փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, առաջարկելով` փաստաթղթերում փոփոխություններ կատարելու կանոնակարգման մեխանիզմներ, գործընթացում շահագրգիռ մարմինների մասնակցություն, արդյունավետության բարձրացում և այլն:

«Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման շրջանակներում Կոմիտեն այսօր համակարգում է ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը: