08.07.2017
Նարեկ Սարգսյանը՝ Մաեստրո Արտաշես Հովսեփյանի մասին
Շատ ցավալի կորուստ է:
Երկար տարիներ աշխատանքային շփումներ եմ ունեցել: Պլաններ ունեինք, որ ուզում էինք միասին իրագործել: Այս պահին մենք վերականգնում ենք նրա՝ Մովսես Խորենացու արձանը, որի մասին մոտ մեկ ամիս առաջ հանդիպեցինք ու երկար քննարկումներ ունեցանք: Խոսեցինք նաև Պոլիտեխնիկ ինստիտուտի դիմաց տեղակայված Մարքսի արձանը քաղաքում մեկ այլ տեղ դնելու վերաբերյալ:
Ընկերական շրջապատում շատ բարդ ու հակասական մարդ էր: Չափից դուրս հուզախառը, էմոցիոնալ: Ստեղծագործական հարցերում զիջումների չէր գնում, <<կոշտ>> էր, չափազանց սկզբունքային: