Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային այցով Ջերմուկում էր
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը աշխատանքային այց է կատարել ՋԵրմուկ՝ քաղաքի բարեկարգման ծրագրերի ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով:
Մասնավորաբար, պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության տարածքի և Արփայի կիրճը առողջարանային քաղաքին կապող վերելակի տեղադրման վերջնական տարբերակի ընտրությանը:
Միաժամանակ, քննարկվել են Ջերմուկի լճի հետիոտն անցուղու շինարարության աշխատանքներին վերաբերող հարցերը:
Ն. Սարգսյանը փոխանցել է քաղաքի կարևորագույն շենքերի հեղինակ ճարտարապետ Գևորգ Թամանյանի՝ Ջերմուկում 1950-60-ականներին կառուցած շենքերի վրա փորագրվելիք արձանագրությունների շաբլոնները: