Կներկայացվի Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ստեղծագործական ուղին
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտում 2017թ. հունիսի 30-ին ժամը 17:00-ին կբացվի <<Փայլուն պատմության մոռացված էջեր (Բունիաթյանների ընտանիքի երեք սերունդները)>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի չափագրությունները և ջրաներկ աշխատանքները, տեսնելու ճարտարապետի գծագրական գործիքները, ծանոթանալու նրա որդու՝ խեցեգործ-նկարիչ Գուրգեն Բունիաթյանի ստեղծագործություններին և թոռան՝ Արթուր Բունիաթյանի գիտական աշխատանքներին, ինչպես նաև լսելու հետաքրքիր պատմություններ Ն. Բունիաթյանի ստեղծագործական ուղու և ընտանիքի մասին:
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3
Մուտքը՝ Հանրապետության փողոցից, <<Թամանյան>> սրահ
Հեռ: 010 52-46-30; 58-57-73