ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.06.2017

Ն. Սարգսյանը ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն

Այսօր ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն հանձնաժողավին է ներկայացրել Կոմիտեի 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն, նշելով, որ  հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 7.8 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 73.6 տոկոսը, ինչպես նաև իրականացվել է 26 ծրագիր:

Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտին 2016թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 10 605.4 մլն դրամ, որից`

3 949.0 մլն դրամը՝ կապիտալ ծախսերի համար,

1 079.9  մլն դրամը՝ ընթացիկ ծախսերի համար, այդ թվում՝ 7.7  մլն դրամը ՀՀ ԿԱ ՔՊԿ ԾԻԳ-ի պահպանման համար՝ արտաբյուջետային միջոցների հաշվին,

5 576.5 մլն դրամը` պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման համար:

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո Ն. Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: