ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.06.2017

Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է խթանել քաղաքաշինության ոլորտի էներգաարդյունավետ ծրագրերը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին:

ԶՖԳ առաքելության նպատակը Հայաստանում իրականացվող էներգաարդյունավետ և էներգախնայող շինարարության ոլորտի ծրագրերին ծանոթանալն էր, այս համատեքստում՝ Կոմիտեի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները նախանշելը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների,  շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունների պատասխանատուները համակողմանի ներկայացրել են էներգաարդյունավետ շինարարության բնագավառում Կոմիտեի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, համապատասխան օրենսդրական և նորմատիվային դաշտի կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, անդրադարձել այդ խնդիրների լուծման համատեքստում առկա խոչընդոտներին:

Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ոլորտում իրականացվող գործընթացների վերաբերյալ բազմակողմանի և սպառիչ տեղեկատվության համար, միաժամանակ ներկայացնելով տարբեր երկրներում գործակալության իրականացրած և ընթացքի մեջ գտնվող նախաձեռնությունները:

Նա նշել է, որ ԶՖԳ առաքելության հիմնական նպատակը Հայաստանում էներգաարդյունավետ և էներգախնայող շինարարության ասպարեզում իրականացվելիք ծրագրերի հնարավոր ֆինանսավորման շուրջ մտքերի փոխանակումն է, ապա նաև՝ այդ համատեքստում՝ գործնական քայլերի կատարումը: