Հայտնի է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 3-րդ փուլի բնակարանների վիճակահանության օրը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի 2017 թվականի հունիսի 6-ի N83-Ա հրամանով սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:
Համաձայն հրամանի, վիճակահանության առաջին օրը, 2017 թվականի հունիսի 9-ին, ժամը 9.30-ից, կմասնակցեն 1, 2, 3, 4, 5, 6, 7/1, 7/2, 7/3, 8/1, 8/2, 8/3, 9/1, 9/2, 9/3, 10/1, 10/2, 10/3, 11/1, 11/2 և 11/3 տիպերը, իսկ հունիսի 10-ին, ժամը 9.30` 12/1, 12/2, 12/3, 13/1, 13/2, 13/3, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 տիպերը:
Հասցե` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ:
Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: