ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.05.2017

Եվս 83 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր

Դեռևս ապրիլ ամսին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց և 2017թ. պետական բյուջեից 560.0 մլն դրամ հատկացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացումն ապահովելու և Գյումրի քաղաքում ծրագիրն ավարտելու նպատակով:

Հատկացված միջոցներն ուղղվել են՝

- Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված մոտ 90 ընտանիքի, ինչպես նաև Սպիտակ քաղաքում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած մեկ ընտանիքի՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմանը,

- ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած՝ մեկ սենյակի շահառու ճանաչված 3 ընտանիքի ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ 83 ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր (ք. Գյումրի՝ 82, ք. Սպիտակ՝ 1), իսկ ուղղակի ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող մեկ սենյականոցի շահառու 3 ընտանիքների հետ կնքվել են ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր: