27.05.2017
ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին
ՀՀ ԿԱ ՔՊԿ աշխատակիցները կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի գլխավորությամբ այսօր մասնակցեցին Երևանում կազմակերպված <<Մաքուր Հայաստան>> խորագիրը կրող համաքաղաքային շաբաթօրյակին: Կոմիտեի աշխատակիցները մաքրել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը, որից հետո ծաղիկներ խոնհարել հուշահամալիրի անմար կրակին:
Ի դեպ, շաբաթօրյակին, որը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորով, մասնակցել են ոչ միայն պետական համակարգի աշխատակիցները, այլև անհատ քաղաքացիներ: