ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.05.2017

Դասախոսություն ծանոթ և անծանոթ ճարտարապետ Քաջազնունու մասին

Հայաստանի առաջին հանրապետության անկախության՝ մայիսի 28-ին նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր ՀՀ ԿԱ ՔՊԿ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում լսվեց դասախոսություն նվիրված Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ, ճարտարապետ` Հովհաննես Քաջազնունու կյանքին և գործունեությանը:

Դասախոսությունը ներկաների համար կարդաց ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը, ով ներկայացրեց Քաջազնունու մասին ոչ միայն հայտնի, այլև անհայտ փաստեր:

Տիկին Դոլուխանյանը լինելով ճարտարապետի դստեր հետ մտերիմ, ներկայացրեց հանրությանը անհայտ այնպիսի փաստեր, որոնց շնորհիվ տեսանելի էր Քաջազնունու թե մարդկային և թե մասնագիտական որակները:

Նա նաև նշեց, որ ճարտարապետ Քաջազնու նախագծերով Հայաստանում թեև քիչ, սակայն կառուցվել են շենքեր: Շենքեր են կառուցվել Երևանում, Գյումրիում, Ապարանում և այլուր, իսկ Բաքվում` նաև Հայկական եկեղեցի: