ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.05.2017

Նարեկ Սարգսյանը Փարիզում մասնակցել է ազգային քաղաքաշինության քաղաքականության վերաբերյալ համաժողովին

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ս/թ. մայիսի 15-18-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և ՄԱԿ-Հաբիթաթի հրավերով Փարիզ քաղաքում մասնակցել է Ազգային քաղաքաշինության քաղաքականության երկրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է <<Օրակարգ 2030>> և <<Փարիզյան համաձայնագիր>> թեմայի շրջանակում:

Համաժողովի ընթացքում Ն. Սարգսյանը ելույթներ է ունեցել՝ երկու հարթակներում ներկայացնելով օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի փորձը, արդյունքները և քաղաքաշինական պլանավորման հեռանկարները:

Նարեկ Սարգսյանը Փարիզում հանդիպել է սփյուռքահայ ճարտարապետների և քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող նախագծային խնդիրներին առնչվող հարցեր:

Ն. Սարգսյանը Ժնևում հանդիպել է նաև սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին և քննարկել նրա կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը: