Թանգարանային գիշերը՝ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում
Մայիսի 18-20-ը, թանգարանների միջազգային օրվա` <<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շրջանակներում, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու են ցուցահանդեսներ և կոնֆերանսներ:
Մայիսի 18-ին, ժամը 14.00-ին թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում կբացվի <<Ռուսաստանի հայկական եկեղեցիները>>՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը այցելուներին հասանելի կլինի նաև մայիսի 20-ին ժամը 14-24.00-ը:
Մայիսի 18-ին ժամը 15.00-ին թանգարան-ինստիտուտի Տրդատ սրահում կկազմակերպվի կոնֆերանս` <<Կորուսյալ հայրենիքի հուշարձանները>> խորագրով (Արևմտյան Հայաստան այցելած ճարտարապետների մասնակցությամբ), իսկ մայիսի 20-ին, ժամը 14-24.00-ը` կցուցադրվի <<Այդ հեռու, մոտիկ միջնադարը…>> խորագիրը կրող ցուցահանդեսը:
Մայիսի 18-ին ժամը 16.00-ին նույն սրահում կուցադրվի նաև Անիի` 1904-1917 թվականների ընթացքում պեղումների ընթացքում կատարված լուսանկարները (հեղինակ` Միքայել Մազմանյան):