08.05.2017
Կորցրել ենք տաղանդավոր արվեստագետի. Նարեկ Սարգսյան
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ-դիզայներ քանդակագործ, մանկավարժ, ԵՐՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ցավակցել է Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ, նշելով՝ «Այսօր մենք սգում ենք կյանքից անժամանակ հեռացած մեր գործընկերոջ մահը, վշտակցում նրա մերձավորներին և հարազատներին:
Մենք կորցրել ենք ոչ միայն համեստ և հարգելի մեր ընկերոջը, այլև՝ տաղանդավոր արվեստագետի, որը նաև շատ սիրված էր ուսանողների կողմից»: