ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.05.2017

Բրյուսելի կոնֆերանսի մասնակիցները քննարկել են շենքերի էներգախնայողության թեման

Օրերս Բրյուսելում կայացել է Հաբիթաթ Ֆոր Հյումանիթի Ինթերնեյշնլ-USAID համատեղ կոնֆերանսը՝ <<Շենքների էներգախնայողությունը Արևելյան Եվրոպայում>> թեմայով, որին մասնակվել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի, Բոսնիայի, Հերցեգովինայում, Ուկրաինայի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Լատվիայի, Լիտվայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Եվրամիության, Եվրոպական բանկի, Էներգետիկ Խարտիայի ներկայացուցիչները, քննարկվել են Արևելյան Եվրոպայում բազմաբնակարան շենքերում էներգետիկ քաղաքականությանը, Էներգետիկ աղքատության հաղթահարմանը, էներգաարդյունավետությունը վերաբերող հարցեր, ընդ որում, այս համատեքստում դիտարկվել են նաև Հայաստանի արդյունքները: Քննարկումների ընթացքում կարևորվել են են Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրներում իրականացված էներգաարդյունավետության այլ ծրագրեր, կառավարությունների գործադրած ջանքերը և վարած քաղաքականությունը՝ Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրներում:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Տ. Արզումանյանը կոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ ներկայացրել է բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները, դաշտի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, իրականացված ծրագրերը, արդյունքներն ու խնդիրները, հետագա անելիքները:

Հանդիպման ավարտին մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից կարևորվել է էներգետիկ աղքատության կրճատումը, այդ ուղղությամբ պետական մասնակցության (ֆինանսավորման, օրենսդրական, իրազեկման, վերահսկողական և այլ մեխանիզմների միջոցով) անհրաժեշտությունը, հնարավոր սեղմ ժամկետում լուծումների առաջարկումը: