ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.04.2017

Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում: Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական համակարգի ներդրմանը, հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը և այլն: Ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված զեկուցվել է, որ այդ առնչությամբ կառավարությունը քննարկումներ է ունեցել ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և պատրաստ է վերջիններիս ու կառուցապատողների հետ համատեղ լուծում գտնել յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար: Երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ էլ նշվել է, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը:

Վարչապետը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ կառուցապատողների առաջ քաշած հարցերի լուծումներ գտնելու նպատակով: