ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.04.2017

Հանրապետության բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը մասնավոր սեփականություն է

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կատարած վերջին ուսումնասիրություններով՝ հանրապետության 48 քաղաքային բնակավայրերի թվով 11957 շենքերից՝

- 8022-ը (կամ 67.1%-ը) կառավարվում է շենքի շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված կառավարման մարմինների (հիմնականում` համատիրությունների) միջոցով: Ընդ որում, Երևան քաղաքում կառավարման մարմինների կողմից կառավարվում են քաղաքում  առկա 4763 բազմաբնակարան շենքերից 4675-ը (կամ Երևանի բազմաբնակարան շենքերի 97%-ը).

- 3935-ում (կամ 32.9%-ում) կառավարման մարմիններ ձևավորված չեն և այդ շենքերի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է իրականացվեն համայնքների ղեկավարների կողմից:

Ընդ որում, 48 քաղաքային բնակավայրերից 34 բնակավայրերում (2752 բազմաբնակարան շենք) կառավարման մարմիններ ընդհանրապես ձևավորված չեն:

Մինչ այժմ բնագավառում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ միջավայրը, ընդհանուր առմամբ, բարենպաստ է բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար: Մասնավորապես, գործում է բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ըստ որի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունն է այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելը: Դրա հետ մեկտեղ, սահմանված են գործընթացին մասնակից կողմերի իրավասությունների և պարտականությունների ընդհանուր շրջանակը:

Այդուհանդերձ, բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա են խոչընդոտներ, որոնք էապես սահմնափակում են առաջընթացի հնարավորությունները:

Այդ համատեքստում են՝ ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ համակարգված տեղեկատվության պակասը կամ բացակայությունը, կառավարման մարմինների կարողությունների սահմանափակությունը` մասնավորապես ծրագրման, պլանավորման ու բյուջետավորման մասով, այդ մարմինների գործունեության հաշվետվողականության և թափանցիկության պակասը, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակով պայմանավորված՝ շենքերի պահպանմանն ու նորոգմանն ուղղված աշխատանքների ծախսատարությունը, բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հավաքագրման ցածր տոկոսը, ինչպես նաև իրենց պարտականությունների և իրավունքների մասին սեփականատերերի թույլ իրազեկվածությունն ու կառավարման գործընթացներին մասնակցության խթանների պակասը կամ բացակայությունը: