ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.02.2017

Հայաստանի Երկրի նկարագրի շնորհանդեսը 2017-ի ամռանը՝ Երևանում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ՀՀ պատվիրակության կազմում 2017 թ. փետրվարի առաջին տասնօրյակում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնած՝ «Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ» թեմայով աշխատաժողովին, ուր իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մոլդովայի, Տաջիկիստանի, Սերբիայի, Ղրղստանի, Անգոլայի պատվիրակությունները: 


ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Երկրի նկարագիրը` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, աղետների ռիսկերի նվազեցման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

Երկրի նկարագիրը հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում և դրա շնորհանդեսը նախատեսվում է 2017 թվականի հունիս ամսին՝ Երևանում:

Հայաստանի Երկրի նկարագրում արված առաջարկությունների հիման վրա    քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետների և Ազգային փորձագետի հետ համատեղ Հայաստանի համար մշակվել է գործողությունների Ազգային պլանի նախագիծ, որում՝ 6 հիմնական ուղղություններով (քաղաքաշինության քաղաքականություն, բնակարանային-կոմունալ տնտեսություն, բնակարանային քաղաքականություն, շինարարություն, հողային-գույքային հարաբերություններ, էներգախնայողություն), ներկայացված են նպատակները, խնդիրները, որոնք լուծելու և սահմանված նպատակներին հասնելու համար սահմանված են ժամկետներ (ըստ փուլերի) և տրված են նախնական ֆինանսական գնահատականներ: