ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.02.2017

Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել պետծառայողների համար նախատեսված նորակառուց համալիրում

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի տարածք, շրջել բնակարաններում և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վերը նշված հասցեում կառուցված շենքերի բնակարանները, որոնք նախատեսված են պետական համակարգի աշխատողների համար` համաձայն կառավարության համապատասխան որոշման, բնակիչներին պետք է հանձնվեն սույն թվականի մարտի 1-ին:

Հանձնման-ընդունման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելու նպատակով Ն. Սարգսյանը կառուցապատող «Միկշին» ընկերության ղեկավարի հետ զրուցել է բնակարանների, դրանց ներքին և արտաքին հարդարման աշխատանքների որակի և շահագործման հանձնելու ժամկետների մասին:

Ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահեցրել է Կոմիտեի նախագահին, որ այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 90%-ից ավելին և բնակարանները պատրաստ են հանձնման, որը կիրականացվի նախատեսված ժամկետներում:
Կատարված աշխատանքները դրական են գնահատվել Կոմիտեի նախագահի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել էր պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: