ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.02.2017

Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ հարմարեցվել է կառավարական 3-րդ մասնաշենքը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեռևս դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման գործընթացը՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ներկայացված աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձարկելու նպատակով «Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր շրջայց է կատարել շենքում: Նրան ուղեկցող մեքենան նախ գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի մոտ կանգնեց, որից հետո նա սայլակով բարձրացավ շենք մուտք գործող տաքացվող թեքահարթակով: Անցնելով ավտոմատ բացվող մուտքի դռներով և բարձրանալով ձայնային ազդանշանով գործող վերելակով` Արմեն Ալավերդյանը ծանոթացավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխանեցված սանհանգույցներին:

Շրջայցից հետո պարոն Ալավերդյանն իր գոհունակությունն հայտնեց կատրված աշխատանքների վերաբերյալ, նշելով.- Քաղաքաշինության պետական կոմիտեի ջանքերով մեծ և որակյալ աշխատանք է կատարվել: Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հաճախ եմ այցելում այս շենք, որը մինչև վերջերս դժվարությամբ էի հաղթահարում, իսկ հիմա` կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ` այն հավասար հնարավորություններ է ապահովում յուրաքանչյուրի համար: 

Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանցը ներկայացնելով կատարված աշխաանքները նշեց, որ շենքի հարմարեցման համար ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թվականի բյուջեով հատկացվել է 16.702.000 դրամ, իսկ աշխատանքներն իրականացվել է «ՎԱԱՄ» ՍՊ ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ  2016 թվականը Հայաստանում հայտարարվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի և ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների ցանկը:

Ի դեպ, համաձայն վերը նշված արձանագրային որոշման` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ հանդիսանում է համակատարող իրականացված աշխատանքների կատարման գործում: