ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.01.2017

Նոր ջերմամեկուսիչ պատ` Ստեփանավանի մոդուլային դպրոցում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին կից ինժեներատեխնիկական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, որոնք հանդիսանում են տարբեր մասնագիտական և շինարարական կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԶԾ կազմակերպության ներկայացուցիչներ:


Քննարկման օրակարգում «Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ԱՊԸ-ի կողմից շենքերի պատող կոնստրուկցիաների համար առաջարկվող նոր տիպի ջերմամեկուսիչ պատի կոնստրուկտիվ լուծումները Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» իրականացման շրջանակներում նախագծված մոդուլային դպրոցների նախագծերում կիրառության հնարավորության հարցն էր:


 Նոր տիպի ջերմամեկուսիչ պատի կոնստրուկտիվ լուծումների ու առանձնահատկությունների մանրամասն ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների բարձրացրած բազմաթիվ հարցերին հստակ և հիմնավորված պատասխան տալու նպատակով հանձնարարվեց «Շինսերտիֆիկատ» ընկերությանը 5-օրյա ժամկետում իրականացնել ևս մեկ ստուգիչ փորձարկում: Դրական արդյունքից հետո փորձարարական հիմունքներով այն կկիրառվի Ասիական զարգացման բանկի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում նախագծված Ստեփանավանի մոդուլային դպրոցի սպորտդահլիճի նախագծում: