ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.01.2017

Ներդրումային ծրագրերի փաթեթները կներկայացվեն հանրությանը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է առաջիկա տարում քաղաքաշինության բնագավառի ծրագրային առաջնահերթություններին և անելիքներին:


Մասնավորաբար՝ Կոմիտեի նախագահն անդրադարձել է տարածքների գլխավոր հատակագծերի փոփոխությունների ընթացակարգերի լրամշակման, նախագծային և շինարարական մրցույթների կազմակերպման, ներդրումային ծրագրերի մշակման և համապատասխան փաթեթների ձևավորման, քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի, ինչպես նաև՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի աշխատանքային ծրագրերին, տվյալ ոլորտների պատասխանատուներին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացնել կոնկրետ ծրագրերը և դրանց կատարման ժամանակացույցը:

Խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանը կարևորել է Քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ լուծարմամբ պայմանավորված՝ «Երազ» բնակելի թաղամասում պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը՝ լուծարային փուլում գտնվող ԾԻԳ ՊՀ-ից Կոմիտեի համապատասխան վարչություններին հանձնելու և «հանձնում-ընդունում» գործընթացի հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաև՝ ծրագրի երրորդ փուլի աշխատանքների կազմակերպումը: Միաժամանակ, Ն. Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում նոր՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խնդիրները:

Հանձնարարվել է հետևել սահմանված ժամկետում ավարտելու բյուջեի միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների շինարարությունները:

Կառավարության առաջնահերթությունների համատեքստում Ն. Սարգսյանը անդրադարձ է կատարել իր իսկ անմիջական համակարգմամբ Կոմիտեի կողմից 2017 թվականին իրականացվող ներդրումային ծրագրերի փաթեթներին, հանձնարարելով նախապատրաստել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ներդրումային համաձայնագրեր՝ կողմերի մասնակցությամբ առաջիկայում ստորագրելու նպատակով: