ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.01.2017

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրում` էլեկտրոնային եղանակով

Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում, որը սահմանվում  է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ:


Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու կամ վերազինելու նպատակով այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային քննարկում:


Ծրագրի մանրամասն ներկայացումից հետո որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը մինչ կայքի օրենքով սահմանված ժամկետի գործարկումը, կքննարկի հանդիպմանը ներկա մասնագետների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:


Ըստ էության, սա` կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված միջոցառումների շարքում, հերթական քայլերից մեկն է: