ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.01.2017

Կատարվել են աշխատանքներ քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման համար

«Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների շնորհիվ պարզեցվել է միջին ռիսկայնության (ll կատեգորիա) օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմավորման և գործելու հետ կապված ընթացակարգը, կանոնակարգվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքաշինական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը, ինչպես նաև՝ ներառվել է էլեկտրոնային ծանուցման միջոցով շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերի կրճատմանն ուղղված դրույթները:


Կատարված փոփոխությունների արդյունքում` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել է մի շարք օբյեկտների շինարարությունը, որոնց նկատմամբ այժմ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն: Այդ օբյեկտներն են` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի և տնտեսական հսկիչի ներգրավման:


Դրական այս փոփոխությունները շուրջ մեկ տարի է, արդեն կիրարկվում են:

Նշենք նաև, որ մշակվել և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում տեղադրվել է հանրապետությունում կառուցապատման գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հաջորդական քայլերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի, այդ թվում` էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի կիրառմամբ) նկարագրող «Կառուցապատողի ուղեցույցը»: