Իրականացվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը
2014 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետկան ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որի շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով:
Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26):
Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ պետական ծառայողների հետաքրքրությունը և բնակարանների մեծ պահանջարկը ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ Ադոնց փողոցի N 6/2 հասցեում 175 բնակարանով մեկնարկեց երկրորդ փուլը, իսկ բնակարանների բաշխումն իրականացվեց վիճակահանության մեկ փուլով:
Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի ավարտը նախատեսվում է 2017 մարտ, իսկ 6/2-ում կառուցվող համալիրի ավարտը՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ տրվել է Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: