ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.01.2017

Միջգերատեսչական խորհրդակցություն դպրոցաշինության վերաբերյալ

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի միջոցներով դպրոցների վերակառուցման և նոր դպրոցների կառուցման ընթացքում կիրառվող նորմատիվ ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը: Խորհրդակցության մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ (ՀՀ կրթության և գիտության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևաննախագիծ ՓԲԸ, UNDP) իրենց տեսակետներն են հայտնել դպրոցների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:


Քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` գործընթացի շարունակականության և հետագայում կանկրետ քայլեր ձեռնարկելու համար:

Հանդիպման ավարտին Ա. Ղուլարյանը հորդորել է մասնակիցներին առաջիկա հանդիպմանը ներկայացնել կոնկրետ առաջարկներ` ձեվավորվելիք խմբի աշխատանքնրի վերաբերյալ: