ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունեց ԱԶԲ ներկայացուցչին

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, հուլիսի 11-ին, ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` մեր երկրում մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի քաղաքաշինության ոլորտի և Ասիական զարգացման բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: Դեյվիդ Դուոլը տեղեկացրեց, որ ներկայումս մշակվում է մեր երկրի և Ասիական զարգացման բանկի միջև հետագա 5 տարիների համագործակցության ծրագիրը, հետևաբար նման հանդիպումները կնպաստեն ծրագրի նպատակային մշակմանը:
Նախարար Սամվել Թադևոսյանը նախ շնորհակալություն հայտնեց գործնական կապերն ամրապնդելու և եկող տարվա աջակցման ծրագրերը քննարկելու Ասիական զարգացման բանկի նախաձեռնողականության համար, ապա` ներկայացնելով բանկի հետ համագործակցության հնարավոր ուղիները` առանձնացրեց 3 հիմնական ծրագրեր: Առաջինը` քաղաքաշինական նախագծերի տեխնիկական աջակցությունն է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքների համար: Երկրորդը` կոշտ թափոնների կառավարման համազգային ռազմավարության աջակցության ծրագիրը և երրորդ` քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործակալության կազմավորման համար ինստիտուցիոնալ աջակցման ծրագիրը:
Հայկական կողմից առաջարկություն եղավ նաև աջակցություն ցուցաբերել բնակարանային ֆոնդի և անավարտ շինարարության օբյեկտների գույքագրման աշխատանքների, շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծմանը, որը քաղաքաշինության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է և սոցիալական մեծ նշանակություն ունի:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ: