ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.12.2016

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հստակեցնում են 2017-ի անելիքները

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հստակեցնում են 2017-ի անելիքները ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը:

Միջոցառումների պատասխանատուների կողմից նախ՝ ներկայացվել են նախորդ նիստում պլանավորած աշխատանքների կատարման ընթացքը, հստակեցվել՝ 2017 թվականին մարզերի և համայնքերի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համատեքստում իրականացվելիք աշխատանքները, քաղաքաշինության բնագավառի՝ մշակման, վերանայման և տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի ցանկը:

Կարևորվել է հատկապես միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը տեղական շինարարական նորմերի համաձայն իրականացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք ներդրող կազմակերպություններիի միջոցների հաշվին տեղայնացնելու հարցը:

Նիստի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում բյուջետավարման հարցերի և շինարարության ոլորտում գնումների գործընթացի բարելավման, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի զարգացման հեռանկարային ծրագրի մշակման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, շենքերի և շինությունների հուսալիության բարձրացման, քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի և քաղաքաշինության պետական վերահսկողության խնդիրների կանոնակարգման հարցերը:

Քննարկման արդյունքում հստակեցվել են հետագա անելիքները և միջոցառումների կատարման ժամկետները: