ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.12.2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ոլորտների պատասխանատուներին

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ մեկնած ՀՀ Նախագահին ուղեկցել են կառավարության անդամներ, այդ թվում նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նախ ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետ խորհրդակցություն անցկացրել Ջերմուկ քաղաքում` քննարկելով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:

Խորհրդակցությանը կայացել է «Ջերմուկ Փլեյս Հայաթ» հյուրանոցային համալիրում, մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը հանձնարարական է տվել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին` համատեղ քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով զբոսաշրջային հիմնական երթուղիների կազմման և կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մշակել այդ ծրագրերում մասնավոր-պետական համագործակցության ձևաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: